Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:  

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր,+
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:

Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
 
Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութա գրող կամ նկարագրող երկու բառ։ գծավոր ,հսկա

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. Մեծ  անսովոր՝ ճիշտ դժվար

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ: գծեր զեբրեր

  •  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  • զեբր,
  • գծավոր
  • երկու,
  • վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Պոչատ աղվես

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա․ աղվեսի անունից

Մի օր պոչս թակարդը ընկավ։ Ես էսպես ո՞նց պիտի գնամ ընկերներիս մոտ։ Մտածեցի, մտածեցի և միտքս եղավ բոլոր ընկերներիս կանչեմ ու ասեմ, որ բոլորն իրենց պոչերը կտրեն։ Բայց մի աղվես պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:


Գ․
 հավաքված աղվեսներից մեկի անունից

Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ Նա երկար չմտածելով, ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրը կտրեց և կապեց ներքևի ծայրին։ Այս բանն նրան գետնին իջնելու հնարավորություն տվեց։ /1 միավոր/

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3 Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

4 Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել —

Դուրս գալ ——

Աճեցնել —-

Տեսնել —

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/

«Մաթեմատիկայի ստուգատես» երրորդ կանգառի իրականացում

  • Վերնագրի՛ր — «Մաթեմատիկայի ստուգատես» երրորդ կանգառի իրականացում
  • Օրվա քանի՞ ժամն ես արթուն —14 ժ
  • Օրվա քանի՞ ժամն ես խաղում բակում — 2ժ
  • Օրվա քանի՞ ժամն ես աշխատում համակարգչով — 7ժ
  • Օրվա  քանի՞ ժամն ես կարդում — 20ր
  • Օրվա քանի՞ ժամն ես  սպորտով զբաղվում — 1ժ
  • Օրա քանի՞ ժամն ես օգտագործում հեռախոսդ — 3ժ

«Մաթեմատիկայի ստուգատես» երկրորդ կանգառ

  • Վերնագրի՛ր — «Մաթեմատիկայի ստուգատես» երկրորդ կանգառ
  • Պատկերի՛ր (3d paint -ով կամ քեզ հարամար այլ ծրագրով ) խորանարդ և ուղղանկյունանիստ:
Hexahedron.gif
r.png
  • Հաշվի՛ր 8սմ կող ունեցող խորանարդի մեկ նիստի պարագիծը և մակերեսը։

P = 8×4=32

S= 8×8=64

  • Հաշվի՛ր ուղղանկունանիստի մեկ նիստի պարագիծը և մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

P = 5×2+7×2=24

S=7×5=35

  • Աշխատանքի կատարման տևողությունը։ 10ր

Առաջին կանգառ

Նշի՛ր առաջադրանքի կատարման սկիզբը —11:18

Նշում է իր կանգած սկզբնական տեղը — 0

Կատարում է տեղից հեռացատկ և նշում է վերջնական կանգնած տեղը —1մ35սմ

Չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով —135սմ

Նշելով առաջադրանքի կատարման ավարտը- 50վրկ

  • Արգիշտի 1֊ին
  • Մեսրոպ Մաշտոց
  • Խաչատուր Աբովյան
  • Ավետիք Իսահակյան
  • Վահան Տերյան
  • Կոմիտաս
  • Սայաթ֊Նովա
  • Վիլյամ Սարոյան
  • Գարեգին Նժդեհ
  • Զորավար Անդրանիկ
  • Արգիշտի 1֊ին
  • Մեսրոպ Մաշտոց
  • Խաչատուր Աբովյան
  • Ավետիք Իսահակյան
  • Վահան Տերյան
  • Կոմիտաս
  • Սայաթ֊Նովա
  • Վիլյամ Սարոյան
  • Գարեգին Նժդեհ
  • Զորավար Անդրանիկ

  • Արգիշտի 1֊ին
  • Մեսրոպ Մաշտոց
  • Խաչատուր Աբովյան
  • Ավետիք Իսահակյան
  • Վահան Տերյան
  • Կոմիտաս
  • Սայաթ֊Նովա
  • Վիլյամ Սարոյան
  • Գարեգին Նժդեհ
  • Զորավար Անդրանիկ

Շոկոլադե ձմերուկը

Ժամանակին մի գյուղ կար։ Գյուղում ապրում էր մի պապիկ և երեխաներ։ Երեխաներից մեկը ցանկացավ ձմերուկ նվիրել պապիկին, ոչ թե սովորարական, այլ շոկոլադե։ Պապիկը հենց կտրում էր ձմերուկը, շոկոլադ էր թափվում:Մի օր իրենց տուն մեկը եկավ, տուկ տուկ տվեց, պապիկը հարցրեց ,թե ով է, նա էլ ասաց,որ եկել է ձմերուկը գողանալու։ Պապիկը ասաց, որ այն իր թոռնիկն է տվել ։Նա գնաց, բայց ասաց էլի կգա։ Պապիկը չ հավատաց գնաց կտրեց ձմերուկը իսկապես շոկոլադ թափվեց: