Հին և նոր Երևան Ալեքսանդր Թամանյան

Երեվանում եղել եր քարեր շինություններով կավե խրճիթներ երբ եկավ Ալեքսանդր Թամանյան ամենիչ փոխվեց եղավ դպրոցներ և իր ընտանիք տեղափոխվեցին սամ պետեռ բուռգ Ալեքսանդր Թամանյան ծվել էր 1878թվ ռուսաստանում կռասնադար քաղաքում նա 11տարեկաներ երբ իր ընտանիք տեղափոխվեց սամ պիտեր բուրգ Նա11 տարեկանում գնաց հայաստան այնտեղ իրան գտավ ընկերներ նա դարցավ 41տարեկան երբ ամուսնացած եր նա մահացավ 1936 56տարեկանում նա մահացավ իր գործ շարունակեց իր տղան:

Թեստային աշխատանք

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը: անգամ,ավելորդ սուրբ, երբ
  2. Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների: ակնթարթ-ակն(աչքն)+թարթ քաղանթ
  3. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան- սանդուղք

բ/ սիրուն-գեղեցիկ

գ/ բղավել-ճչալ

դ/ դաշտ —պարտեզ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր+

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ+

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ չար -գոյական+

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը+

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում: Ջելսոնիմոյի գլխում մի միտք ծագեց, որ իր ձայնից օգտվի, և տանձերը թափվեն

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն։

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Рекламаblob:https://nairabarseghyan.edublogs.org/fb3f95bb-ee16-400c-bf33-0626b6ec27e5ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:
       

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

ծիծեռնակ-ծիծեռնակններ կատու-կատուներ ճուտ-ճուտեր մառան-մառաներ մայր-մայրեր

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    դ/ դեղին-գոյական

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Պատահել-

Հայտնվել-

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

ծիծեռնակներ միշտ իրեց տուն մաքուր է

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ. Գ տարբերակ

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

Գ տարբերակ

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        +գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

Դասարանական առաջադրանքներ
1․ Ինքնաթիռը քանի՞ կիլոմետր կթռչի 3 ժամում, եթե նրա թռիչքի
արագությունը 800կմ/ժ է։

800X30=2400
2․ Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝
իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ
գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։

4X70=280

85×4=340
3․ Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից շարժվեց դեպի 5կմ300մ
հեռավորության վրա գտնվող B վայրը։ Որքա՞ն ճանապարհ նա դեռ
կունենա անցնելու շարժվելուց 30ր հետո։. 130×30=3900 5300-3900=1400
4․ A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու
ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 85կմ/ժ
արագությամբ, իսկ երկրորդը՝ 90կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 2ժ
հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած
հեռավորությունը։

85×2=170

90×2=180

170+180=350

  1. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին
    երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը
    շարժվելուց 2ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է,
    իսկ մյուսինը՝ 75կմ/ժ:
    6․ Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 5
    կովի մեկ շաբաթ կերակրելու համար։
    7․ Հաշվի՛ր, թե որքան ջուր է հոսում ծորակից 4 ժամում՝ գիտենալով,
    որ 1 ժամում հոսում է 240լ։
    Տնային առաջադրանքներ
    1․Որքա՞ն ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում, եթե նրա շարժման
    արագությունը 12մ/ր է։

2․ Որքա՞ն ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքից 15վ հետո,
եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է։

  1. Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 360կմ
    հեռավորության վրա գտնվող B քաղաքը։ A քաղաքից դուրս գալուց 3ժ
    հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից։
    4․ A և B վայրերից իրար ընդառաջ միաժամանակ դուրս եկան երկու
    ավտոմեքենա։ Առաջին ավտոմեքենան շարժվում էր 75կմ/ժ
    արագությամբ, իսկ երկրորդը՝ 80կմ/ժ արագությամբ։ Շարժվելուց 3ժ
    հետո նրանք հանդիպեցին։ Հաշվի՛ր A և B վայրերի միջև եղած
    հեռավորությունը։
  2. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին
    երկու մեքենա։ Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը
    շարժվելուց 3ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 50կմ/ժ է,
    իսկ մյուսինը՝ 65կմ/ժ։
    6․ Կովը մեկ օրում ուտում է 20կգ խոտ։ որքա՞ն խոտ է անհրաժեշտ՝ 1
    կովի մեկ շաբաթ կերակրելու համար։
    7․ Ծորակից 1ժամում հոսում է 240լ ջուր։ Քանի՞ ժամում կլցվի 2880լ
    տարողությամբ ջրավազանն այդ ծորակով։

Գիժ մոծակի պարի ժամին

Զարկեց հանկարծ աշնան քամին,

Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում…
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բանը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, ասավ, Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչե հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:


Դասարանական առաջադրանքներ 

1 Արտահայտի՛ր միլիլիտրով։

3լ450մլ= 3450մլ

42լ50մլ=4250մլ

7լ700մլ=7700մլ

2 Արտահայտի՛ր լիտրով:

2500մլ=2լ500մլ

20020մլ= 20լ20մլ

4050մլ=4լ50մլ

3․ Երկու անոթներում կա 1լջուր։ Անոթներից մեկում կա 4 անգամ ավելի ջուր, քան մյուսում։ Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում։ 1000։4=200. 200×4=800

4․ Արայի մոտ կա 50 և 20 դրամանոց ընդհանուր թվով 26 մետաղադրամ։ Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 940դրամ է։ Արան քանի՞ 50 և քանի՞ 20 դրամանոց մետաղադրամ ունի։26×20=520 ,940-520=420,50-20=30,26-14=12

5․ Կարենի մտապահած քառանիշ թիվը միաժամանակ պատիկ է և՛ 2-ին, և՛ 5-ին, իսկ թվանշանների գումարը 27 է։ Ո՞ րն այդ թիվ, 9990

Տնային առաջադրանքներ 

1 Արտահայտի՛ր միլիլիտրով։

48լ7մլ=487մլ

7լ77մլ=մլ

77լ7մլ=*մլ

2 Արտահայտի՛ր լիտրով:

4004մլ=

3000մլ=

20005մլ=

3․ ԵրկxKilու անոթներում կա 2լ ջուր։ Անոթներից յուրաքանչյուրում կա 4 անգամ ավելի ջուր, քան մյուսում։ Որքա՞ն ջուր կա յուրաքանչյուր անոթում։ 

4 Հայկի մոտ կա 500 և 200 դրամանոց ընդհանուր թվով 25 մետաղադրամ։ Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը 9200դրամ է։ Հայկը քանի՞ 500 և քանի՞ 200 դրամանոց մետաղադրամ ունի։

5 Բացահայտի՛ր օրինաչափությունը և շարունակի՛ր։

20, 22, 26, 32, 40, ․․․

80, 78, 74, 68, 60, ․․․

Բարև՜ , Գարուն,

Բարև, սիրելի գարուն… Ուզում եմ ասել, որ քո եղանակը,բոլորն են սիրում , քեզ բոլորն են սպասում, դու բերում ես շա՜տ ծաղիկներ, գույներ, մաքուր օդ։ Երեխաները տեսնում են, թե ոնց են քամուց ծառեր շարժվում։Մարդիկ դուրս են գալիս, որ մաքուր օդ շնչեն, գարուն եղանակ տեսնեն և ուրախանան, որ իրենց տան դիմաց ծառերն ու թփերն են բողբոջում, ծաղիկներն են ծաղկում։